Նորություններ

Dasaran-ը՝ որպես զարգացման ժամանակակից կրթական-տեխնոլոգիական մոդել

Ուշագրավ 2018-02-14

«Հայաստան 2030. զարգացման հորիզոնների վերափոխում» խորագիրը կրող հետազոտության շրջանակում Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցը ներկայացրել է Dasaran կրթական ծրագիրը՝ որպես զարգացման ժամանակակից կրթական-տեխնոլոգիական մոդել:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Կայուն զարգացման նպատակներին ուղղված հայաստանյան նորարարական լուծումները, և այդ համատեքստում Dasaran-ը ներկայացվել է որպես տարածաշրջանում գոյություն ունեցող եզակի ծրագիր:
 
Վերլուծության արդյունքում Dasaran-ը ճանաչվել է կրթական տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջատար ծրագիր և պետություն-մասնավոր համագործակցության հաջողված օրինակ:
 
Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի Զարգացող շուկաների հետազոտության ինստիտուտի կողմից: 
 
«Հայաստան 2030. զարգացման հորիզոնների վերափոխում» հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: