Նորություններ

Մեկնարկում է ամենամյա «Աերոֆլոտ Օփեն» միջազգային փառատոնը

Սպորտ 2018-02-14

Փետրվարի 19-ին Մոսկվայում կտրվի ամենամյա «Աերոֆլոտ Օփեն» փառատոնի մեկնարկը, որի շրջանակում կանցկացվի 3 մրցաշար՝ A, B և C: Շախմատիստները մրցաշարերից յուրաքանչյուրին մասնակցության իրավունք են ստանում` ըստ վարկանշի: Ըստ որում, A մրցաշարին իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները, B-ին՝ 2299-2550, իսկ C-ին՝ 2300 վարկանիշ ունեցող շախմատիստները։ Հայաստանը A խմբի մրցաշարում ներկայացնելու են ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը: B մրցաշարի շրջանակում հանդես են գալու Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը, իսկ C-ին առայժմ միայն Մարկ Բասենցյանն է գրանցվել։ Աղբյուրը՝ Chess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: