Նորություններ

Սարյանական եզակի աշխատանքի ցուցադրությունը՝ Երևանում

Ուշագրավ 2018-02-12

Փետրվարի 28-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կմեկնարկի Սարյանի եզակի «Ծաղիկներ» աշխատանքի ցուցադրությունը: Նշենք, որ Երևանում առաջին անգամ անցկացվող այս ցուցադրությունը շարունակվելու է մինչև մարտի 7-ը: Ըստ որում, ապակու վրա արված գործը ստեղծվել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում, որը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1965 թվականին: Այդ օրերին թանգարանում տեղի կունենա նաև «Մարտիրոս Սարյան» և «Մարտիրոս Սարյանը նկարում է ծաղիկներ» ֆիլմերի ցուցադրությունը՝ նկարչի և իր ժամանակի մասին: Նախատեսվում է նաև ֆիլմի հետ կապված այլ նյութերի ցուցադրություն: Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: