Նորություններ

Երևանում կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2018-02-12

Սուսերամարտի՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվելու է Երևանում ապրիլի 15-19-ը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշում է, որ Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է: Ըստ որում, նախատարտաստական աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նախատեսվում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի երկու փուլերում խոցասուսերակիր Էմմա Պողոսովայի ելույթը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև խոցասուսերակիր էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը: Նշենք, որ առաջնությունը կանցկացվի Երևանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: