Նորություններ

Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Սպորտ 2018-02-09

Հարավային Կորեյաում մեկնարկել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փհենչհան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայաստանի թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը և վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ: Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: Մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երևանի ժամանակով). Կատյա Գալստյան - փետրվարի 13-ին՝ ժամը 12:30 (սպրինտ), Միքայել Միքայելյան - փետրվարի 13-ին՝ ժամը 13:05 (սպրինտ), Կատյա Գալստյան - փետրվարի 15-ին՝ ժամը 10:30 (10 կմ ազատ ոճ), Միքայել Միքայելյան - փետրվարի 16-ին՝ ժամը 10:00 (15 կմ ազատ ոճ), Աշոտ Կարապետյան - փետրվարի 18-ն՝ ժամը 05:15 (հսկա ոլորավայրէջք), Աշոտ Կարապետյան - փետրվարի 22-ին՝ ժամը 05:15 (հատուկ ոլորավայրէջք)։ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: