Նորություններ

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ Հաջողության բանաձև

Ուշագրավ 2018-02-09

Կլինիկական հոգեբանությունն ուսումնասիրում է հոգեբանական երևույթները՝ հիվանդությունների հետ կապի տեսանկյունից: Այս ոլորտն իր մեջ ներառում է հոգեկան առողջության ախտորոշում, հոգեբանաֆիզիոլոգիական խնդիրների հասկացման գիտական հետազոտությունների կազմակերպում և անցկացում, հոգեթերապիայի անցկացում և գնահատում: Կլինիկական հոգեբանության հոգետերապևտիկ մեթոդներն են խորհրդատվությունը, անհատական հոգեթերապիան, ընտանեկան հոգեթերապիան, ընտանեկան խորհրդատվությունը, հիպնոսը և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց աջակցելու տարբեր ձևերը՝ կապված ֆիզիկական առողջության խանգարման հետ: Հոգեթերապիայի նպատակն է ազատել մարդուն տարաբնույթ անձնային, հուզական, վարքային, սոցիալական և այլ տեսակի խնդիրներից։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումը կլինիկական հոգեբանության մասին է և կբացահայտի հոգեբանների հաջողության բանաձևը։

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: