Նորություններ

Թուրքիայում հայտնաբերվել են 1500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու ավերակներ

Ուշագրավ 2018-02-05

Թուրքիայի հյուսիսային Քարաբյուք նահանգում հայտնաբերվել են ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող եկեղեցու ավերակներ։ Հնագետները հակված են այն կարծիքին, որ եկեղեցին եղել է կարևոր ուխտատեղի տարածքի քրիստոնյաների համար: Ամենայն հավանականությամբ, այն օգտագործվել է պոնտացի քրիստոնյաների կողմից: Եկեղեցին հայտնաբերվել է նահանգում գտնվող հնագույն ու այժմ անմարդաբնակ պատմական քաղաքի տարածքում, որը ենթադրաբար կառուցվել է մ.թ. առաջին դարում ու բնակելի տարածք համարվել մինչև 8-րդ դարը: Քարաբյուքի համալսարանի դոցենտ Էրսին Չելիքբաշը լրատվամիջոցներին հայտնել է, որ դա կարող է լինել Փոքր Ասիայի տարածքում մինչ օրս պահպանված ամենահին եկեղեցիներից մեկը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: