Նորություններ

Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 2018-02-05

Հեղինակավոր WhoScored կայքի վարկածով Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուբոլիստ։ Մխիթարյանն ստացել է ամենաբարձր` 9,9 գնահատականը: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը հաղթել է 5:1 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ, սա պատմության ընթացքում 10-րդ դեպքն էր, երբ «Արսենալ»-ի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի մեկ խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած մեկ խաղում փոխանցումների հեթ-տրիկ են ձևակերպել՝ • Բերկամպը` «Լեսթեր»-ի դեմ (1999թ.) • Անրին` «Սանդերլենդ»-ի դեմ (2003 թ.) • Անրին` «Բիրմինգեմ»-ի դեմ (2003թ.) • Ռեյեսը` «Միդլսբրո»-ի դեմ (2006թ.) • Վան Պերսին`«Հալ»-ի դեմ (2009թ.) • Ֆաբրեգասը` «Բլեքբերն»-ի դեմ (2009թ.) • Ուոլքոթը` «Բլեքբերն»-ի դեմ (2012թ.) • Պոդոլսկին` «Ուեսթ Հեմ»-ի դեմ (2013թ.) • Կասորլան` «Ուիգան»-ի դեմ (2013 թ.) • Մխիթարյանը` «Էվերթոն»-ի դեմ (2018թ.): Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: