Նորություններ

Ձեռնարկատիրական կրթություն

Կրթական 2018-02-05

Գյումրու N45 միջնակարգ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտները խանդավառությամբ են մասնակցում <<Ձեռնարկատիրական կրթություն>> առարկայի դասերին, ցուցաբերում անհրաժեշտ հետաքրքրվածություն: Փետրվար ամիսը մեկնարկեց այս դասարանի համար <<Ձեռնարկատիրական կրթություն>> առարկայի բաց-դասով, թեման էր՝ <<Ինչպես են մրցակցում ձեռնարկությունները>> : Դասը հագեցած էր ՏՀՏ միջոցների ճիշտ կիրառումամբ: Դասարանը բաժանվել էր երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր բիզնես ծրագիրը: Էլեկտրոնային գրատախտակին երևում էին աշակերտների անհատական և խմբային աշխատանքները: Իսկական մրցակցություն էր. յուրաքանչյուր խումբ , ցուցադրելով իր գիտելիքներն ու աշխատանքները, ցանկանում էր աչքի ընկնել իր ծրագրի առավելություններով: Դասավանդող ուսուցչուհուն ՝ Գոհար Սիմոնյանին, հաջողվել էր իր աշակերտներին <<զինել>> բավարար գիտելիքներով, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ինքնուրույն աշխատելու, սեփական կարծիքը տեղ հասցնելու կարողությունները: Շատ հետաքրքիր և ուսանելի դաս էր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: