Նորություններ

Լևոն Արոնյանը՝ Tradewise Chess Festival-ի հաղթող

Սպորտ 2018-02-02

Ջիբրալթարում ավարտվել է Tradewise Chess Festival շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր Լևոն Արոնյանը: Կայացած 10 տուրի արդյունքում Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիչարդ Ռապորտն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն վաստակել են հավասար միավորներ։ Քանի որ ըստ մրցաշարի կանոնակարգի պետք է լիներ մեկ հաղթող, ուստի հաղթողին որոշելու համար խաղացվել է թայ-բրեյք։ Խաղացել են Լևոն Արոնյանն ու Ռիչարդ Ռապորտը և Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Չեմպիոնի կոչման համար Արոնյանը և Վաշիե-Լագրավը խաղացել են 4 պարտիա․ գրանցվել է 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ՝ հօգուտ Լևոնի։ Լարված պայքարում Արոնյանը հաղթանակ է տոնել՝ հռչակվելով մրցաշարի հաղթող։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: