Նորություններ

Հայոց բանակ 26

Կրթական 2018-02-01

Հունվարի 29-ին Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում տոնական բարձր տրամադրություն էր տիրում: Տոնում էին Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը: Միջոցառումը կրում էր <<Պատիվս՝ ինձ, հավատս՝ Աստծուն, կյանքս՝ հայրենիքիս>> խորագիրը: Հայրենիքը կանգուն ու անպարտ է իր զավակների հայրենասիրությամբ: Հզոր է այն երկիրը, որի զավակները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց հողը: Այս համոզմունքն ունեին բոլոր ներկաները: Աշակերտները հանդես եկան նժդեհյան խոսքերով, հայրենասիրական երգերով, բեմադրությամբ, ասմունքով: Արմեն Մանուկյանի ղեկավարությամբ գեղեցիկ ելույթով հանդես եկավ դհոլահարների խումբը: Միջոցառման կազմակերպիչներն էին սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մ.Հարությունյանը և պատմության ուսուցչուհի Լ.Ղարիբյանը: Լ.Ղարիբյանը, շնորհավորելով ներկաներին, ողջ հայ ազգին մաղթեց անամպ երկինք ու խաղաղություն: Նա խորին ակնածանքով շնորհակալություն հայտնեց այն ուսուցիչներին , որոնց զավակները այս պահին հսկում են մեր երկրի սահմանները: Միջոցառման վերջում շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կ.Գևորգյանը: Նա նշեց, որ այսօրվա նվաճված խաղաղության համար բոլորս երախտապարտ ենք հայոց բանակի քաջարի մարտիկներին: Թող հաջողությունը ուղեկից լինի մեր զինվորներին, և խաղաղությունը թևածի ամենուր:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: