Նորություններ

Ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք- 2013» ամենամյա մրցույթը

Սպորտ 2013-08-26

Երեկ` Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները և ամփոփման արարողությունը, որին ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:
 
«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: