Նորություններ

Հայոց բանակ 26

Կրթական 2018-02-01

Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում էր Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում: Միջոցառման մասնակիցները սիրով և պատասխանատվությամբ էին պատրաստվել: Դահլիճում ցնծում էին ռազմա-հարենասիրական երգերը, պարը, ասմունքը: Բոլորի խոսքում մեր բանակի, հայ զինվորի, մարտական դիրքերում կանգնած զորամասի հրամանատարի կատարած դժվար և պատասխանատու գործի գովերգումն էր: Զինվոր, բանակ, զորամաս, դրոշ. բոլորը միասին ունեն մեկ անուն՝ հայրենասիրություն: Միջոցառման մասնակիցներն իրենց խոսքում մեկ անգամ ևս հիշեցին Վ. Սարգսյանի խոսքը. <<Բանակի օրը չի սկսվում և ավարտվում մեկ օրով. ամբողջ տարին տոն է, քանի ապրում ենք խաղաղ երկնքի տակ: Մեր հայոց զինվորի ձեռքում է մեր կյանքը: Թող ամբողջ տարին տոն լինի, և հայ զինվորն էլ միշտ սահմանին լինի>>: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, զինվորական կոմիսարիատից հյուրեր: Շնորհավոր ծնունդդ, հայրենյաց պաշտպան հայո՛ց բանակ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: