Նորություններ

Երևանում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի արձանը

Ուշագրավ 2013-08-26

Շուտով Երևանի Աբովյան փողոցում կտեղադրվեն հայ երեք նշանավոր դուդուկահարներ` Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի և Ջիվան Գասպարյանի արձանները: Այս մասին հայտնել է ՀՀ ժողովրդական արտիստ,աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Արձանների հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը:
«Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում և ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաև դուդուկահարներ Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասել է Ջիվան Գասպարյանը:
 
Երաժիշտն անդրադառնալով օգոստոսի 14-ին  կայացած համերգին ասաց, որ Լիտվայի հայ համայնքում հրաշալի համերգ  է ունեցել և, որ նման համերգները շատ կարևոր են, որտեղ շատ լավ հարաբերություններ է ստեղծվում մի շարք երկրների հետ: «Եթե կա արվեստ, որտեղ օտարները կարող են ճանաչել ու գնահատել, սա շատ կարևոր է»:
 
Աշխարհահռչակ դուդուկահարը, հավանաբար, համերգներով հանդես կգա Ռուսաստանում, իսկ սեպտեմբերի 18-ին կմասնակցի Կիսլովոդսկում կայանալիք Պիտեր Գաբրիելի փառատոնին:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: