Նորություններ

Բուն Բարեկենդան

Կրթական 2018-01-30

Դավթաշեն վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Բուն Բարեկենդանի տոնը: Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում Տեր Խորեն քահանա Մարուքյանը և Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեցին տոնի խորհուրդը, որից հետո իրենց ժողովրդական երգ ու պարով, ազգային կատակ-խաղերով հանդես եկան վարչական շրջանի կրթական ու մշակութային հաստատությունների շնորհալի սաները: Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցի սաները ևս մասնակցում էին տոնակատարությանը: Նրանց երաժշտական կատարումները զուգակցված էին թեմատիկ ցուցահանդեսով և ազգային ուտեստներ, ձեռքի աշխատանքներ ներկայացնող տաղավարով:

ք. Երևանի թիվ 93 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: