Նորություններ

Ինչպե՞ս հիշել կարդացածը

Ուշագրավ 2018-01-30

Մարդիկ հաճախ դժվարությամբ են հիշում իրենց կարդացածը, սակայն որոշ «խորամանկությունների» շնորհիվ կարելի է ավելի հեշտ հիշել կարդացած նյութը: Առաջին հերթին կարևոր է ակտիվ կարդալը. ընթերցելիս կարելի է նշումներ անել, ընդգծել առավել հետաքրքիր կամ անհասկանալի հատվածները: Կարդալու ընթացքում պետք է փորձել ամփոփել կարդացված պարբերության հիմնական միտքը, համաձայնել կամ չհամաձայնել դրա հետ, առանձնացել սեփական առարկություններն ու տարբերակներ առաջարկել: Կարդալու ընթացքում խորհուրդ է տրվում նյութը ասոցացնել այլ երևույթների հետ, դասակարգել և դասավորել ուղեղի «դարակներում», ինչի շնորհիվ էլ այն կդառնա կարդացողի սեփականությունը: Որոշ մարդկանց օգնում է նաև բարձրաձայն կարդալը, սակայն մյուսների դեպքում դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Նյութը հիշելուն միանշանակ նպաստում է կարդացածով կիսվելը. փորձե՛ք առանձնացնել նյութի հիմնական գաղափարը և կիսվել դրանով այլ մարդկանց հետ: Աղբյուրը՝ Life.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: