Նորություններ

Արցախցի մարզիկը՝ աշխարհի չեմպիոն

Սպորտ 2018-01-30

Հունվարի 27-28-ը Վրաստանի Ռուսթավ քաղաքում կայացել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնություն, որին մասնակցող արցախցի մարզիկ Արմեն Հայրապետյանը դարձել է աշխարհի չեմպիոն: «Առաջին ռաունդի 26 վարկյանին տեխնիկական նոկաուտի եմ ենթարկել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Արսլանալի Կաջիմուրզաևին և հաղթանակ գրանցել՝ արժանանալով ոսկե գոտու, մեդալի և պատվոգրի: Ինձ՝ արցախցի մարզիկիս, պատիվ է մասնակցել նման առաջնության և դառնալ աշխարհի չեմպիոն: Հաղթանակս նվիրում եմ հայոց բանակին»,-նշել է Ա. Հայրապետյանը: Առաջնությանը մասնակցել է աշխարհի 22 երկիր ներկայացնող մարզիկ: Նշենք նաև, որ Արմեն Հայրապետյանն առաջին անգամ է մասնակցել MMA աշխարհի առաջնությանը: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: