Նորություններ

Տեղի ունեցավ «Արի տուն» 2013 ծրագրի 7-րդ փուլի եզրափակիչ արարողությունը

Ուշագրավ 2013-08-24

Ս.թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2013թ.-ի 7-րդ փուլի փակման արարողությունը և հրաժեշտի խարույկը: Միջոցառումն անցկացվեց Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը ողջունեց արիտունցիներին, շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցելու համար: Նա Հայաստան այցելած սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին կոչ արեց իրենց բնակության երկրներում լինել Հայրենիքի դեսպաններ, հավատարիմ մնալ իրենց ազգային ինքնությանը, ինչպես նաև լինել օրինապաշտ քաղաքացի ու լավ մարդ, բարձր պահել հայ ազգի պատիվը:
 
Միջոցառման ընթացքում հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ ունեցավ «Հայկազունք» համույթը:
 
Ծրագրի մասնակիցները երգեցին, պարեցին ու ասմունքեցին հյուրերի համար: Վերջում արիտունցիները շուրջպար բռնեցին ավանդական հրաժեշտի խարույկի շուրջ:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: