Նորություններ

Հայոց բանակի ծնունդը

Կրթական 2018-01-30

Արճիսի միջնակարգ դպրոցում հայոց բանակի ծնունդը միշտ նշվում է մեծ շուքով, քանի որ դա նպաստում է աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, սեր արթնացնում դեպի ռազմարվեստը և ձգտում` նմանվելու հայոց բանակը կերտող անհատներին: Այս անգամ բանակին նվիրված միջոցառումը «Հայ ասպետ» հեռուստախաղի ձևաչափով էր: Մրցում էին 9-12-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման կազմակերպիչ Հ. Պողոսյանը հարցեր էր կազմել հայոց լեզվից, ռազմարվեստի պատմությունից, հայոց պատմությունից, աշխարհագրությունից, հայկական ֆիլմերից: Հայոց պատմության և ռազմարվեստի պատմության թեմաներում ներառված էին հոբելյանական տարեթվերից, մայիսյան հերոսամարտեր, առաջին հանրապետություն, արցախյան շարժում, Երևանի 2800-ամյակ, պայմանագրեր, իսկ աշխարհագրությունից հարցերը վերաբերում էին Տավուշի մարզին: Երգերը ևս հայրենասիրական էին և թիմերը լավ կատարեցին դրանք: Թիմերը շատ լավ էին պատրաստվել, և ծավալվեց առողջ մրցակցություն: Ժյուրին, որ կազմված էր դպրոցի ուսուցիչներից, ոչ միայն գնահատում էր, այլև մանրամասնորեն վեր էր լուծում յուրաքանչյուրի պատասխանը: Ավագների մրցույթում անթերի էր «Կապույտ» թիմի ավագ 10-րդ դասարանի աշակերտ Գագիկ Մուսայելյանը: Մրցույթը հետաքրքիր էր և շատ ուսանելի: Հաղթեց «Կարմիր» թիմը: Բոլոր թիմերը պարգևատրվեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: