Նորություններ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Տոկիոյում անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճել է գլխավոր մրցանակը

Սպորտ 2013-08-24

Օրերս Տոկիոյում անցկացվող մտավոր խաղերի օլիմպիադայի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ նվաճել է գլխավոր մրցանակը:
Նույնքան միավոր ունեցել է նաև իրանցի Էհսամ Ղաեմ Մաղամին, սակայն լրացուցիչ մահվան պարտիայում հաղթել է Զավեն Անդրիասյանը:  
Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եզրափակել է հաղթողների եռյակը: Զավեն Անդրիասյանը կայծակնային մրցաշարում 18 հնարավորից 13,5 միավորով արժանացել է երկրորդ մրցանակի:
 
Աղբյուրը ` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: