Նորություններ

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Ուշագրավ 2018-01-27

Ինչպե՞ս բացահայտել երեխաների բացասական վարքի հիմքում ընկած պատճառները և գտնել երեխաների հետ արդյունավետ փոխգործակցելու բանաձևը: Հենց այս հարցերի հետքերով էլ այսօր Dasaran-ում էին համախմբվել արդեն հարազատ դարձած Գնացք 12-ի մասնակից մանկավարժները: Այնքա՜ն սպասված հանդիպման ընթացքում նրանք անդրադարձան աշակերտների վարքաձևերին կոնկրետ իրավիճակներում, դուրս բերեցին այդ «վատ» վարքի պատճառները և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Պատասխանների փոքրիկ կտորներից քննարկման արդյունքում ստացվեց աշակերտների հետ ճիշտ փոխգործակցելու համար անհրաժեշտ հմտությունների մի ողջ գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: