Նորություններ

Hey Mickey. անգլիացի երգիծաբանի երգը՝ նվիրված Մխիթարյանին

Սպորտ 2018-01-26

Բրիտանացի հայտնի երգիծաբան Ջիմ Դելին Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգ է գրել, որը կոչվում է Hey Mickey: Երգում ասվում է, որ Միկին եկավ Գերմանիայից երբ արդեն բավականին հայտնի էր: Նրա անունը անգլիացինորից ոչ ոք չէր կարողանում արտասանել: Այստեղ Ժոզեն (Մոուրինյոն) քեզ փոխեց Խուան Մատայի հետ, ում ավելի շատ էր ատում: Կատակերգակը ասում է՝ «Բայց մի՛ հուսահատվիր, Միքի, սա նոր ուղի է»: Նա հայտնում է, որ երկրպագուները միշտ էլ դժգոհ կլինեն, եթե նույնիսկ հաղթի, մեկ է «Դու Չեմբերլեյնից վատը չես կարող լինել»: Այնումենայնիվ երկրպագուները դեռ չեն կարողանում գրել քո «ապուշ անունը»: Անդրադառնալով նաև ֆուտբոլիստի հրապարակած այն լուսանկարին, որում Հենրիխը մայրիկի հետ է՝ երգիծաբանն ասում է. «Դա իրո՞ք քո մայրն է, Մի՛քի, նա այնքան երիտասարդ տեսք ունի»: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: