Նորություններ

Ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Սպորտ 2013-08-23

Երեկ ավարտվել է Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին 8 պատանի ըմբիշներ:

Հայաստանի հավաքականն այդ մրցաշարում թիմային հաշվարկով 41 երկրների մրցապայքարում գրավել է 10-րդ տեղը: Մեր ինը պատանի ըմբիշներից երկուսը՝ 42 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 63 կգ քաշային Կորյուն Ամիրյանը, Հայաստանի հաշվարկին բերել են բրոնզե մեդալներ:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: