Նորություններ

Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի 2018 թվականի չեմպիոն

Սպորտ 2018-01-24

18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճել է շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոնի կոչումը՝ ստանալով ազգային հավաքականում հանդես գալու իրավունք: 78-րդ առաջնության վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով կես միավորով հետ է մնացել չեմպիոնի կոչումից՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Տուրի մյուս պարտիաներում Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Լ. Պետրոսյանի հետ՝ նվաճելով բրոնզե մեդալ: Զավեն Անդրիասյանը հաշտություն է կնքել Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Կարեն Գրիգորյան – Հովհաննես Գաբուզյան պարտիայում, իսկ Շանթ Սարգսյանը առավելության է հասել Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: