Նորություններ

Հայտնաբերվել է աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը

Ուշագրավ 2018-01-22

Յուկատան թերակղզու Թուլում շրջանում մարդաբանության և պատմության Մեքսիկայի ազգային ինստիտուտի մասնագետները ջրով լցված 2 խոշոր քարանձավների միջև միջանցք են հայտնաբերել: Այդ 2 քարանձավները միասին ձևավորում են աշխարհի ամենախոշոր ստորջրյա քարանձավը: Քարանձավում գիտնականները հայտնաբերել են ավելի քան 100 օբյեկտներ, այդ թվում՝ վերացած կենդանիների, մարդկանց մնացորդներ և խեցեղեն: Գտնվել են նաև այստեղ ժամանակին կառուցված բնակատեղիի հետքեր: Երկու քարանձավները կապող միջանցքը հայտնաբերվել է հունվարի 10-ին 10 ամսվա լարված հետազոտություններից հետո: Առաջին քարանձավը, որ կոչվում է Սակ Ակտուն, ունի 263 կմ երկարություն, երկրորդը կոչվում է Դոս Օխոս և ունի 84 կմ երկարություն: Քարանձավային այս համակարգն ունի 347 կմ երկարություն: Միջին խորությունը կազմում է 20 մ, թեև որոշ բաժինների խորությունը հասնում է 2 մետրի, որոշներինը՝ մինչև 100 մետրի: Քարանձավների ընդհանուր անուն է ընտրվել մեծ քարանձավի անունը՝ Սակ Ակտուն, որը թարգմանաբար նշանակում է Սպիտակ քարանձավ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: