Նորություններ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ

Կրթական 2018-01-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակերպվում սեմինար-ընթերցումներ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների կողմից: Հունվարի 18-ին սեմինար-ընթերցման թեման էր ՛՛Պատմությունը կերտում են կանայք՛՛: Պատմության ուսուցչուհի Լ. Հարությունյանը նյութեր էր հավաքել թե՛ ազատագրական պայքարի տարբեր ժամանակներում մասնակից, թե՛ դիվանագիտական կամ մշակութային առաքելություն իրականացրած հայ կանանց մասին: Հատկապես անդրադարձ կատարեց հայտնի ֆիդայի կանանց /Սոսե մայիրիկ, Եղսո և այլն/ գործունեությանը, աշխարհում առաջին կին դեսպան Անահիտ Աբգարի գործունեությանը, Կիլիկիայի Լիպարիտ Սպարապետի կնոջ գործունեությանը, ով ամուսնու կողքին մինչև վերջ պայքարից մայրաքաղաք Սսի համար: Անդրադարձավ նաև հայ հեղափոխական կանանց գործունեությանը: Վերջում ներկայացրեց արցախյան ազատամարտի կին մասնակիցներին /Նանո, Արցախի Ժաննա դ՛ Արկ, տիկին Մարգարիտ և այլն/: Թեմայի շուրջ բավականին շատ նյութեր էին հավաքել և ներկայացրին 7-րդ դասարանի աշակերտներ Անգելինա Մնացականյանը, Մանե Միքայելյանը, Շուշանիկ Հակոբյանը, Լիլյա Զախարյանը և 8-րդ դասարանի աշակերտ Սիրանուշ Գալստյանը: Թեման շատ ուսանելի էր և հետաքրքիր:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: