Նորություններ

ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է

Կրթական 2018-01-20

Այս խորագիրն էր կրում Լեռների միջազգային օրվան նվիրված միջոցառումը Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում: Աշխարհագրության ուսուցիչ Ք. Հախվերդյանը միջոցառումը բաժանել էր երկու մասի՝ գեղարվեստական և մրցութային: Երգով ու ասմունքով աշակերտները գովերգեցին հայոց լեռները, առատ գիտական տեղեկություններ հաղորդեցին աշխարհի բարձր գագաթների և Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթներ Մասիսի և Արագածի մասին:Ներկայացրին նաև լեռների ծագման շուրջ բազմաթիվ ավանդույթներ: Միջոցառման երկրորդ մասը մրցութային էր:Մրցում էին Կոզման և Կապուտջուղ թիմերը: Հարցերը հետաքրքիր էին և շատ ուսանելի: Աշակերտները ոչ միայն բանավոր պատասխանում էին, այլև քարտեզի վրա ցույց էին տալիս նշված լեռները, լեռնագագաթները, կատարում էին վերլուծություն՝ նշելով լեռնոտ բնակավայրերի դրական ու բացասական կողմերը, բացատրում էին թեմայի հետ կապված տերմինները: Միջոցառումը ուղեկցվում էր 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Անտոնյանի երգերով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: