Նորություններ

Արտոնություններ՝ բազմազավակ ընտանիքներին

Ուշագրավ 2018-01-19

Հայաստանում այսուհետ բազմազավակ ընտանիքներին արտոնություններ կտրվեն կրթության և առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների համար: Համապատասխան օրինագծի փաթեթն արդեն Կառավարության հավանությանն է արժանացել: Բազմազավակ ընտանիքների երեխաները (չորս կամ ավելի երեխա) այսուհետ մանկապարտեզներում, տեխնիկումներում և բուհերում կօգտվեն մինչև 50% զեղչի հնարավորությունից։ Այդ ընտանիքների երեխաներին ու նրանց ծնողներին առողջապահական պետական ծրագրերով (պատվաստումներ, ախտորոշում կամ պետպատվերով արվող վիրահատություններ) կսպասարկեն լիովին անվճար կամ արտոնյալ գներով։ Նշենք նաև, որ պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։ Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: