Նորություններ

Մենք Ազգային Ժողովում

Կրթական 2018-01-19

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հունվարի 16-ին խորհրդարան են այցելել ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետևել հերթական նիստի աշխատանքին: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով աշակերտներին Ազգային ժողովում՝ պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել դրա գործունեությանը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին: Կարինե Աճեմյանը ներկայացրել է նաև սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերն ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները: ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տնտեսության եւ կրթության ոլորտների խնդիրներին: Տիկին Աճեմյանը հանդիպման ավարտին աշակերտներին հորդորել է լավ սովորել և սիրել հայրենիքը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: