Նորություններ

Իրանի ներկայացուցիչը՝ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հաղթող

Սպորտ 2018-01-19

Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարում Իրանի ներկայացուցիչ գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը կիսել են 1-2-րդ հորիզոնականները՝ 9 հնարավորից վաստակելով 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Մաղսուդլուն հռչակվել է մրցաշարի հաղթող, իսկ Սիչովը՝ արծաթե մեդալակիր: 3-4-րդ հորիզոնականները 6-ական միավորով կիսել են Արամ Հակոբյանը և Լեհասատանի ներկայացուցիչ Լուկաշ Յարմուլան: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ լավագույն եռյակը եզրափակել է Հակոբյանը: Հակոբյանն այս արդյունքի շնորհիվ լրացրել է գրոսմայստերի նորմա և 18 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը՝ այն դարձնելով 2497: Սա Հակոբյանի 2-րդ նորման էր. ևս մեկը լրացնելուց հետո նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: