Նորություններ

Արմատական փոփոխություններ՝ բարձրագույն կրթության համակարգում

Ուշագրավ 2018-01-18

Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը: Նշենք, որ համաձայն օրենքի, ուսանողին հնարավորություն կտրվի անցնելու ամբողջական կամ մասնակի ուսուցման ծրագրին: Ըստ որում, բակալավրիատի համար ամբողջական ծրագիրը նախատեսվում է 4-6 տարվա, իսկ մասնակի ուսուցման համար՝ 4-8 տարվա ընթացքում՝ փոխարինելով գործող հեռակա ուսուցման համակարգին: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: