Նորություններ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կլինի շարունակական

Ուշագրավ 2018-01-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սկարամելլային, քաղաքականության և ծրագրերի վարչության ղեկավար Դեվիդ Ռիկեմբախին, հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՊՀԾ-ին տարիներ շարունակ ՀՀ դպրոցներին տրամադրվող աջակցության համար՝ բարձր գնահատելելով համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: ԿԳ նախարարն ընդգծել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև կրթադաստիարակչական լուրջ բաղադրիչ: Լևոն Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի հարուստ փորձի տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մեր երկրի արդյունավետ փորձը փոխանցելու ծրագրով հետաքրքրված այլ երկրների: Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, իրենց հերթին կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել են, որ ակնկալում են երկարատև և բեղմնավոր համագործակցություն: Կողմերն անդրադարձել են 2019-23 թթ. Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև համաձայնեցված ռազմավարական ծրագրի ընդունման անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորել ծրագրի հետևողական շարունակականությունը մինչև ՀՀ բոլոր մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի փոխանցումը ՀՀ կառավարությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համագործակցության զարգացմանը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: