Նորություններ

ՀՀ դպրոցականները՝ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներ

Կրթական 2018-01-16

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ: Հայաստանի թիմի կազմում օլիմպիադային մասնակցել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից: Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել Գևորգյան Դավիթը (ֆիզիկա, ոսկե մեդալ), Մաղաքյան Գագիկը (մաթեմատիկա, ոսկե մեդալ), Մարտիրոսյան Վահանը (մաթեմատիկա, բրոնզե մեդալ), Կարագուլյան Վահեն (մաթեմատիկա, բրոնզե մեդալ) և Սարգսյան Էմման (ֆիզիկա, բրոնզե մեդալ): Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել Կարալյան Ալեքսանդրը (մաթեմատիկա) և Անդրեասյան Սամվելը (ինֆորմատիկա): Նշենք նաև, որ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: