Նորություններ

280 մլն տարվա ծառերի հետքեր՝ Անտարկտիդայում

Ուշագրավ 2018-01-15

Անտարկտիդայում հայտնաբերվել են 280 մլն տարվա ծառերի հետքեր: Ըստ գիտնականների՝ սա ամենահին բևեռային անտառի գոյության ապացույցն է: Հնագույն նմուշները հայտնաբերվել են ներկայիս ժայռերի տեղանքում, որտեղ ժամանակին սաղարթախիտ անտառ է աճel: Վիսկոնսինին համալսարանի գիտնականներն ուսումնասիրություններ են կատարել՝ շրջելով լեռներով մայրցամաքում նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում: Գիտախումբը նախկինում 13 ծառից մնացած հետքեր է հայտնաբերել, որոնք 260 մլն տարվա հնության են, իսկ դա նշանակում է, որ անտառն այնտեղ գոյություն կարող էր ունենալ նախքան առաջին դինոզավրերի հայտնվելը՝ Պերմյան ժամանակաշրջանի վերջում: Գիտնականները շարունակում են ուսումնասիրությունները՝ պարզելու այն հանգամանքները, որոնցում աճել է բուսականությունը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: