Նորություններ

Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ առաջին հորիզոնականում

Սպորտ 2018-01-15

Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացած դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունում տղամարդկանց պայքարում բոլոր մրցաձևերում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Միքայել Միքայելյանը, իսկ կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը: Վերջինս նվաճել է երեք ոսկե մեդալ: Միքայել Միքայելյանը «Փհենչհան-2018»-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է: Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Նշենք, որ տղամարդիկ մրցել են 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ և սպրինտ մրցաձևերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում և սպրինտում: Մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և ստիպված է եղել բաց թողնել նաև Հայաստանի առաջնությունը, ինչի պատճառով էլ զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: