Նորություններ

Մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթը

Սպորտ 2013-08-22

Ս.թ. օգոստոսի 20-ից Ծաղկաձորի մարզահամալիրի մարզադաշտում «Լավագույն մարզական ընտանիք 2013» 10-րդ մրցույթի մասնակիցները պայքարում են գլխավոր մրցանակի համար:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հիմնական կազմակերպիչ և պատասխանատու, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նշում է.«Այս տարի նախորդի հետ համեմատած` եզրափակիչ փուլին մասնակցող ընտանիքների քանակն ավելացել է՝ ի հաշիվ ընտանիքների մեկ տարիքային խմբի ավելացման և հասել 144-ի: Ծաղկաձորում են շուրջ 500 մասնակիցներ, ներառյալ ընտանիքները, մրցավարները, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները, պատվիրակությունների պատասխանատու ղեկավարները: Մրցակցությունն ընթանում է աշխույժ պայքարում. ոչ մի ընտանիք չի ցանկանում պարտվել: Բայց մենք ամեն տարի փաստում ենք, որ այս մրցումները պրոֆեսիոնալ չեն: Դրանք կոչված են մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը հայ ընտանիքների առօրյայում արմատավորելու գործընթացը կազմակերպելուն, Հայաստանի տարբեր մարզերում և ԼՂՀ-ում ապրող ընտանիքների միջև բարեկամական կապեր հաստատելուն: Եվ ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, բազմաթիվ ընտանիքներ Ծաղկաձորից հեռանալուց հետո սերտ ու ջերմ հարաբերություններ են պահպանում»: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: