Նորություններ

Տաճարի հատակի տակ գանձ է հայտնաբերվել

Ուշագրավ 2018-01-13

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքի Սուրբ Մարտինի և Նիկողայոսի տաճարում հայտնաբերվել է 500 ոսկեդրամ ու 200 տարատեսակ ոսկյա իր: Գանձը հայտնաբերվել է տաճարի հատակի տակ՝ 10 սմ խորության վրա: Գտածոների ընդհանուր արժեքը կարող է կազմել ավելի քան մեկ միլիոն դոլար: Դրանք թաքցվել են 1652 թվականից հետո, երբ տարածք են ներխուժել շվեդական զորքերը: Հնագետ Ռոբերտ Գրոշովսկին նշել է, որ թեև հարյուրամյակների ընթացքում փայտյա սնդուկը փտել է, այնուամենայնիվ, դրա պարունակությունը՝ ոսկեդրամները, մատանիները, զարդերը, խաչերն ու վզնոցները, լավ պահպանվել են: Ոսկեդրամները հատվել են 16-17-րդ դարերում ժամանակակից Լեհաստանի, Հոլանդիայի ու Գերմանիայի տարածքում: Մետաղադրամները մաքրվելուց հետո կցուցադրվեն Բիդգոշչիի «Փողերի եվրոպական կենտրոն» թանգարանում: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: