Նորություններ

Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Սպորտ 2018-01-13

Հունվարի 12-ին Աշոցքում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Հայ դահուկավազորդների համար սա վերջին վարկանիշային մրցաշարն է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ: Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում: Առաջնությանը մասնակցում է շուրջ 50 մարզիկ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից և Տոնգայից: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով: «Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ընդգծել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նշենք նաև, որ Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար: Աղբյուրը՝ Tert.am.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: