Նորություններ

Դաշնամուրն իմ ընկերն է...

Կրթական 2018-01-10

4 ֊րդ դասարանի աշակերտ 9֊ամյա Էլեն Խաչիկյանը դաշնամուրային իր հրաշալի կատարումներով հիացրել է ամենքին՝ արժանանալով դափնեկրի կոչման։ Էլենը սովորում է Նոր Հաճընի քաղաքապետարանի Արվեստի դպրոցի դաշնամուրի 3֊րդ դասարանում /դասատու՝ Լիլիթ Քրիստադուրյան/։ Նա 2017թ. Գյումրիում կայացած << Վերածնունդ>> միջազգային փառատոնում արժանացել է առաջին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման։2017թ. հունիսի 19֊ին Էլենը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել առաջին կարգի մրցանակի ՝ ոսկե մեդալի , դիպլոմի՝ Առնո Բաբաջանյանի <<Հումորեսկ>> ստեղծագործության լավագույն կատարման համար։ Մեր սիրելի աշակերտուհին ճկուն է թե՛ մտքով, թե՛ կատարման արվեստով։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: