Նորություններ

.ԹՈ՜Ղ ՀՆՉԵՆ ԶԱՆԳԵՐՆ Ի ԼՈՒՐ ...

Կրթական 2018-01-10

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան համար 2 հիմնական դպրոցի " Կորյուն " աշակերտական խորհրդի՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջին նիստը տարբերվում էր նախորդներից թե՛ իր ներքին բովանդակությամբ և՛ թե տրամադրությամբ։ Աշակերտներին հյուր էր եկել ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեց Հրաչ սարկավագ Ղազարյանը։ Նա երեխաների հետ անկեղծ զրույց վարեց, հետո ուսուցանեց, թե ի՞նչ է Սուրբ Ծնունդը , և ինչպե՞ս է հարկ այն տոնել։ Երեխաները սիրով ունկնդրում էին սարկավագի խոսքը։ Սովորողների մեջ կային լավ երգողնեի , ովքեր էլ իրենց շնորհալի կատարումներով հատվածներ ներկայացրին մանկական էստրադային և հայ հոգևոր երգացանկից։ Ամենավերջում սարկավագն ուրախ անակնկալ էր պատրաստել ՝ դպրոցին նվիրելով հոգևոր գրականություն, իսկ աշխորհրդի ամենակրտսեր սաներին՝ խաչեր. ամեն մեկին նվիրելով խաչ՝ խորհուրդ տվեց շատ սիրել մեր ազգային եկեղեցին, մեր պատմությունն ու հայ գրականությունը՝ այդպիսով բարի նկրտումները դարձնելով մեր հավատամքի երաշխիքը։ Փոխտնօրեն Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: