Նորություններ

Աննա Մխիթարյանը՝ դահուկավազքի միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ 2018-01-08

2017 թվականի դեկտեմբերի 31-ից 2018 թվականի հունվարի 3-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները: Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաներից Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել է 1-ին տեղը, Աննա Ռաշոյանը՝ 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղերը։ ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը նշել է, որ 21-ամյա Աննան, 10 կմ ազատ ոճում հավաքելով 127 միավոր, Հայաստանի կանանց դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցումներում և Էրզրումում պատվո պատվանդանին բարձրացրել հայկական դրոշը: «Ամենահուզիչը հայկական հիմնն էր»,- նշել է մարզիչը: Նշենք նաև, որ մրցումներին մասնակցել են 15 երկրի մարզիկներ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: