Նորություններ

Մրգային հյութերը՝ շնչառական խնդիրների պատճառ

Ուշագրավ 2017-12-28

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժիշկների հետազոտության արդյունքում պարզվել է, որ պարբերաբար շաքարի բարձր պարունակությամբ մրգային հյութեր խմող երեխաներն ավելի հաճախ են տառապում ասթմայից: Հետազոտողները պարզել են ասթմայով հիվանդանալու և ֆրուկտոզայի պարունակությամբ քաղցր ըմպելիքների միջև կապը՝ ուսումնասիրելով 1.068 մայրերի, նրանց որդիների և դուստրերի սննդակարգը: Ստացված տվյալները փաստում են, որ ֆրուկտոզա և շաքար պարբերաբար օգտագործող երեխաները 77 տոկոսով ավելի հաճախ են տառապում ասթմայից: Գիտնականները նշում են, որ կախվածություն է հայտնաբերվել մարմնի զանգվածի տարբեր ինդեքսով երեխաների մոտ: Նշվում է նաև, որ նման ըմպելիքների պարբերաբար օգտագործումը ևս նպաստում է հղիության ընթացքում շնչառական խնդիրների առաջանալուն: «Ճարպակալման և ասթմայի հայտնի կապից բացի, մենք հայտնաբերել ենք, որ քաղցր ըմպելիքների և մեծ քանակությամբ ֆրուկտոզայի գործածությունը նույնպես բարձրացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը: Մենք դեռևս չգիտենք՝ ինչպես են շաքարը և ֆրուկտոզան հանգեցնում ասթմայի», - ասել է հետազոտության հեղինակներից Շերիլ Ռիֆաս Շիմանը: Ըստ նրա՝ կարելի է ենթադրել, որ այս միացությունները բորբոքումներ են հրահրում, որոնք կարող են ազդել թոքերի զարգացման վրա: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: