Նորություններ

Որո՞նք են 2017 թվականին Հայաստանում ամենավաճառված գրքերը

Ուշագրավ 2017-12-27

2017 թվականին ամենավաճառված գրքերի տասնյակն առավելապես բաղկացած է մանկական գրքերից: Երևանյան բեսթսելլերների տասնյակը՝ ստորև. 1-ին տեղում «Գիտելիքների հանրագիտարան»-ն է: Պատկերազարդ այս գիրքը կգերի Ձեր մանուկներին ու կտեղափոխի անսահման գիտելիքների ու նոր բացահայտումների աշխարհ: 2-րդ տեղում «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է (Վ.Դիլբարյան): Այս գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել Հայաստանում: Գրքում ներկայացված են Հայաստանում բիզնես վարելու պրակտիկ խորհուրդներ, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր և այլն: 3-րդ տեղում «100 փաստ. Տիեզերք» գիրքն է: Տիեզերքի մասին հայերեն այս փոքրիկ պատկերազարդ հանրագիտարանը դեպի տիեզերք կուղղի երեխաների մտքերը՝ գրգռելով հետաքրքրությունը: 4-րդ տեղում «Փոքրիկ Իշխանը» գիրքն է (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի): Այս գիրքն իսկական լեգենդ է բազմաթիվ սերունդների համար և լավագույն նվեր՝ թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար: 5-րդ տեղ՝ «Ջամբոյի ջունգլիի գույները»: Այս կրեատիվ ու խաղային գիրքն անպայման կգրավի փոքրիկների ուշադրությունն ու փոքրուց նրանց մոտ սեր կսերմանի դեպի գիրքն ու գիտելիքը: 6-րդ տեղ՝ «Մինչ քեզ հանդիպելը» (Ջ. Մոյես): Այս սիրո պատմությունը ոչ միայն բեսթսեյլեր է դարձել շատ երկրներում, այլև հիմք է ծառայել Me Before You ֆիլմի նկարահանման համար, որը մեծ եկրան է բարձրացել 2016թ.-ին: 7-րդ տեղում «Չգտնված երիցուկներ» գիրքն է (Է. Հարությունյան): Տարածված կարծրատիպ կա, որ հայկական ժամանակակից գեղարվեստական գրականությունն այսօր չի զարգանում: Բայց ամուսնալուծված տղամարդու ու ամուսնալուծված կնոջ սիրո այս պատմությունը կոտրում է կարծրատիպերը՝ իր տեղը գրավելով ամենապահանջված գրքերի ցանկում: 9-րդ տեղում «Չոր մարքեթինգ» գիրքն է (Վ. Միրաքյան): Գիրք բիզնեսի և մարկեթինգի մասին է: Այս գրքում Հայաստանում ամենահայտի երիտասարդ բիզնեսմեններից մեկը կիսվել է իր փորձով ու ապրանքը պահանջված դարձնելու կանոններով՝ ներկայացնելով հայկական միջավայրում փորձված և աշխատող բիզնեսի զարգացման 40 գործիքներ։ 9-րդ տեղում «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքն է (Ռ. Շարմա): Մոտիվացիոն բազմաթիվ գրքերի հեղինակ Ռոբին Շարման կօգնի ձեզ Ձեր առօրյայում աննշան փոփոխություն կատարելով, փոխել շրջակա աշխարհի ընկալումն ու հասնել Ձեր նպատակներին: 10-րդ տեղում «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն է (Ջ. Ռոուլինգ): Այսուհետ Հարրի Փոթերի սիրահարները կարող են վայելել իրենց հերոսների ընկերակցությունն ու ընկղմվել նրանց կախարդական աշխարհ՝ արդեն նաև հայերեն լեզվով գիրքը կարդալիս: Աղբյուրը՝ Armedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: