Նորություններ

Հայաստանի լողորդները նոր ռեկորդներով են եզրափակել մրցաշրջան 2017-ը

Սպորտ 2017-12-27

Սանկտ Պետերբուրգում օրերս անցկացված լողի Վ. Սալնիկովի ավանդական միջազգային մրցաշարին մասնակցել են նաև հայ լողորդներ Արթուր Բարսեղյանը, Լևոն Խաչատրյանը և Լևոն Վարդանյանը: Արթուր Բարսեղյանը 50 մետր դելֆին լողաոճում 0.25.19 արդյունքով ՀՀ նոր ռեկորդ է սահմանել, իսկ 100 մետր ազատ ոճում թարմացրել է իր անձնական ռեկորդը: Լևոն Խաչատրյանն իր անձնական ցուցանիշերը բարելավել է 50 և 100 մետր բրասում, իսկ Լևոն Վարդանյանը՝ 50 մետր բրասում: Այսպիսով՝ մեր լողորդները թարմացրել են ինչպես Հայաստանի, այնպես էլ անձնական ռեկորդները՝ եզրափակելով մրցաշրջան 2017-ը: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: