Նորություններ

Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոցը բոլորեց 70 -ամյակը

Կրթական 2017-12-26

Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1947թ. հունվարի 11-ին: Գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 11 հասցեում: Աշխատանքային ռեժիմը միահերթ է: 1963-64 ուստարվանից դպրոցը անվանակոչվել է արևմտահայ բանաստեղծ, ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով: Դպրոցում բացված է Մանուշյանի թանգարանը, որն համալրվել է Մանուշյանի մարտական ընկերների ջանքերով: 1967-68 ուստարվանից կրթօջախը դարձել է ֆրանսիական թեքումով: 2011-2012 ուստարվանից դպրոցն իրականացնում է Ֆրանսերենի խորացված ուսուցում՝ սկսած 2-րդ դասարանից և անգլերենի ուսուցում՝ 5-րդ դասարանից: ՙ ՙՖրանկոֆոն երկրների քաղաքապետների ասոցիացիայի՚ ՚ կողմից ստեղծվել է լեզվի ուսուցման /լինգաֆոնային / դասասենյակ, որը նպաստում է օտար լեզուների խորացված և ժամանակակից մեթոդներով ուսուցմանը: Մշտապես համագործակցում է տարբեր հասարակական և մշակութային կազմակերպությունների / <<Ալիանս Ֆրանսեզ>>, ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանատան, <<Վորլդ Վիժն>> և այլ կազմակերպությունների հետ: Շարունակաբար կազմակերպվում են զանազան միջոցառումներ՝հայերեն և ֆրանսերեն լեզուներով: Միջոցառումներին հյուրընկալվում են հյուրեր ֆրանկոֆոն երկրներից, դեսպաններ, ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ: Երևանի հ.48 հիմնական դպրոցը 2012թ.-ից իրականացնում է նաև ներառական ուսուցում: 2013-14 ուստարում ՝ ըստ դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի արդյունքների՝ դպրոցը ընդգրկվել է մայրաքաղաքի լավագույն դպրոցների ցանկում, 2014-15 ուստարում ընդգրկվել է ՀՀ դպրոցների լավագույն եռյակում: Ահա պատմության այս շրջադարձերին էր անդրադառնում <<Իմ դպրոցի պատմությունը>> խորագրով միջոցառումը: Հատկանշական էր նաև միջոցառման ավարտին հնչող դպրոցի օրհներգը, որն առաջին անգամ կատարեցին 5-րդ գ դասարանի աշակերտները:

ք. Երևանի թիվ 48 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: