Նորություններ

Հայ մարմնամարզիկները՝ մեդալակիրներ

Սպորտ 2017-12-22

Ավարտվել է Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա: Մասնավորապես՝ հենացատկում Արթուր Դավթյանին հաջողվել է առաջ անցնել բոլորից՝ 14.175 միավորով նվաճելով ոսկե մեդալ: Դավթյանը առաջատար է դարձել նաև նժույգթափերում՝ երկրորդ տեղը կիսելով ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Նագոռնիի (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում ևս մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արժանացել է մրցանակային տեղի՝ ստանալով բրոնզե մեդալ (13.800): Նշենք, որ ազատ վարժությունում 13.500 միավորով բրոնզե մեդալ է նվաճել Վիգեն Խաչատրյանը: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: