Նորություններ

Կրթության համաշխարհային համաժողովի օրագիր

Կրթական 2013-01-29

Երեկ Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԻՆթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԻՆթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները:

Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: