Նորություններ

<<Ուզում եմ, որ hայրս ու մայրս միշտ ժպտան>>

Կրթական 2017-12-20

Դեկտեմբերի 18-ին Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում (դասղեկ` Կ. Գրիգորյան) կազմակերպվել էր միջոցառում <<Ուզում եմ, որ hայրս ու մայրս միշտ ժպտան>> խորագրով: Միջոցառումը նվիրված էր հայրերին, քանի որ այսօրվա աշխարհում քիչ է գիտակցված հայրերի կարևորությունը, որպեսզի ընտանիքը լինի լիարժեք, իսկ երեխաները` երջանիկ: Նշվեցին այն փաստերը, թե երբ և ինչու սկսեցին նշել հայրերի տոնը: Աշակերտները հանդես եկան հայրերին նվիրված գեղեցիկ բանաստեղծություններով և երգերով: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, ովքեր մեծ բավականություն ստացան:

Գեղարքունիք, գ. Նորատուսի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: