Նորություններ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Սպորտ 2017-12-20

Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ վաստակելով 161,550 միավոր: Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում 82,200 միավորով դառնալով երրորդ մրցանակակիր: Առաջին տեղն զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը՝ վաստակելով 166,750 միավոր: Նշենք նաև, որ Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում է 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: