Նորություններ

Դպրոցը բոլորեց 110-ամյակը

Կրթական 2017-12-20

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, ուսած պատկառելի տարիք, բոլորեց հիմնադրման 110-ամյակը, որին նվիրված տեղի ունեցավ ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, որը ներկայացրեց դպրոցի անցած 110-ամյա ճանապարհը՝ փաստելով, որ դպրոցի դեմքը նրա սաներն են, որոնք 110-ամյա պատմության ընթացքում դարձել են գիտության ականավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր, անվանի նկարիչ, զինվորական, շինարար ու մանկավարժ, բոլորն էլ հանրության համար արժանավոր մարդիկ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը շնորհավորեց ներկաներին, ընթերցեց մարզպետի որոշումը, դպրոցի 110-ամյակի կապակցությամբ տնօրեն Աիդա Մուրադյանին, ուսուցիչներ Սալվինազ Սիմոնյանին, Քրիստինե Շհոյանին և Անյա Թովմասյանին հանձնեց շնորհակալագրեր: Ցերեկույթի ընթացքում շնորհավորանքի խոսք ասաց Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը և մի շարք ուսուցիչների շնորհակալագրեր հանձնեց: Իրենց բարեմաղթանքի խոսքն ասացին Աշոտ Տեր-Գրիգորյանի դուստրեր Լիլիթ և Ռուզաննա Տեր-Գրիգորյանները, Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու քահանա Տեր-Ստեփանոս Իգնաթևոսյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի <<Պետություն և իրավունքի>> ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, դպրոցի շրջանավարտ Պապին Մուրադյանը, ովքեր գրադարանին նվիրեցին գրքեր: Շնորհավորանքի խոսքերին միացան Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, Սևանի զինվորական կոմիսար Տիգրան Աթայանը, որը դպրոցի տնօրենին, տնօրենի տեղակալին ու զինղեկին հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրեր: Դպրոցի մի շարք ուսուցիչներ պարգևատրվեցին Հայաստանի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության պատվոգրերով և դպրոցի տնօրենի շնորհակալագրերով: Գավառի պետական համալսարանի ռեկտորի ուղերձը ներկայացրեց համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Անուշ Մայիլյանը, ելույթ ունեցավ աշակերտական խորհրդի նախագահ Մարիամ Ղուկասյանը: Հնչում էին երգն ու ասմունքը, պարն ու բարեմաղթանքները, հանդես եկան դպրոցի աշակերտները, <<Պատանի երկրապահ>> ակումբի սաները /ղեկավար՝ Գ.Մանուկյան/, <<Փոքրիկ երգիչներ>> /ղեկավար՝ Մ.Վարդանյան/ և <<Մանկունք>> /ղեկավար՝ Ք.Քոչարյան/ երգչախմբերը, կատարեցին <<Հայկական Այբուբեն>>, <<Արևներ, զինվորի երդում>>, <<Եկեղեցին հայկական>>, <<Իմ ուսուցիչ>>, <<Մեր դպրոցը>>երգերը: <<Տիկնիկային թատրոն>> արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Հ.Առաքելյան/, բեմականացրեց Հ.Թումանյանի <<Ոսկու կարասը>> հեքիաթը: Կապրի դպրոցը, կապրեցնի Հայաստան երկիրը: Միջոցառմանը ներկա էին կրթօջախի նախկին շրջանավարտներ, վաստակած հանգստի անցած ուսուցիչներ, կառավարման խորհրդի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր Գավառի պետական համալսարանից: Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն.Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: